Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

