ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին ես ոչինչ չունեմ հաղորդելու այս սյուժեի (հանդիպման) վերաբերյալ։ Գերիների փոխանակման վերաբերյալ իսկապես փորձագիտական մակարդակով շփումներ կան։ Զրույցը շարունակվում է», – ասել է Պեսկովը։
Դրա հետ մեկտեղ, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, նա ներկայում չի կարող «կոնկրետ տեղեկություններ» տրամադրել գերիների փոխանակման թեմայով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ։

