Բաժիններ՝

Ոսկետափում բախվել են «Dodge»-ն ու «Howo» բեռնատարը. «Dodge»-ը հայտնվել է դաշտում. կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արման Հ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ս.-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը:

Բախման հետևանքով «Dodge»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով «Dodge»-ի ուղևորը տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս