Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտասահմանում. խորհրդարանի խոսնակ
Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտասահմանում՝ արտաքին ճնշման ռիսկի պատճառով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, է Sputnik Грузия-ի փոխանցմամբ։
«2024 թվականի խորհրդարանական ընտրությունները հստակ ցույց են տվել, թե որքան բաց և կոշտ կարող է լինել տեղեկատվական և քաղաքական ճնշումը արտասահմանից եկած ընտրողների վրա։ Այս առումով, արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների վրա ճնշման ռիսկերը մեծանում են», – հայտարարել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ ապատեղեկատվության և կեղծ պատումների դարաշրջանում արտասահմանում գտնվող վրացիները կարող են սխալ տեղեկատվություն ստանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան, Իսրայելը և Հայաստանը», – ընդգծել է Պապուաշվիլին։
Ընտրություններում քվեարկելու համար Վրաստանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենիք և քվեարկեն իրենց գրանցված հասցեում։

