Բաժիններ՝

Դատարանը Բանգլադեշի նախկին վարչապետին դատապարտել է մահապատժի

Բանգլադեշի դատարանը նախկին վարչապետ Շեյխ Հասինային հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման և մահապատժի՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: РИА Новости-ի հաղորդմամբ՝ դատական ​​նիստը հեռարձակվել է դատարանի կայքում։

«Շեյխ Հասինան և նրա գլխավոր օգնականները մեղավոր են ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Նրանց դեմ ներկայացված ապացույցների հիման վրա Բանգլադեշի դատարանը Շեյխ Հասինային դատապարտել է մինչև բնական մահ ազատազրկման՝ բռնություն հրահրելու, սպանություն պատվիրելու և վայրագությունները կանխելու համար միջոցներ չձեռնարկելու մեղադրանքով»,- ասել է դատավորներից մեկը:

Մի շարք այլ մեղադրանքներով դատարանը նախկին վարչապետին դատապարտել է մահապատժի։

Հասինան Հնդկաստանում է անցյալ տարվա օգոստոսի 5-ից: Վերջինս ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, որոնք տապալեցին նրա 16-ամյա ռեժիմը, փախուստի է դիմել և հեռացել Բանգլադեշից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930