Բաժիններ՝

Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում

Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան է տեղադրել Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում՝ համայնքի էներգաարդյունավետությունը և ֆինանսական կայունությունը բարձրացնելու նպատակով։

Կեչուտի վարչական շենքում տեղադրված արևային կայանը կապահովի ոչ միայն շենքի, այլև դրան կից գործող համայնքապետարանին պատկանող կառույցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նախնական հաշվարկներով՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 800 000 ՀՀ դրամ գումար, որը կուղղվի համանքի զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին։

«Ucom – ում մենք կարևորում ենք երկարաժամկետ, համայնքներին ուղղված ծրագրերը, որոնք իրական դրական արդյունք են ունենում մարդկանց կյանքի վրա։ Կեչուտում իրականացված նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքի ֆինանսական կայունությանը, այլև խթանում է «կանաչ» մտածողության և պատասխանատու ներդրումների մշակույթը», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կարդացեք նաև

«Այս ծրագիրը վկայում է այն մասին, որ բնապահպանական լուծումները նաև տնտեսական կայունության հզոր գործիք են։ Խնայված գումարը Կեչուտի նման համայնքի համար փոփոխություն ստեղծող ռեսուրս է, որը թույլ է տալիս ինքնուրույն զարգացնել այլ ուղղություններ։ Մենք շնորհակալ ենք Ucom-ին հանրային նշանակության այս նախաձեռնությունները միասին իրականացնելու պատրաստակամության համար», — նշել է Արևորդի ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը

Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 16  արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։

 «Յուքոմ» ՓԲԸ    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս