Մանրամասներ՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպից․ երիտասարդը չէր մահանա, եթե տեղի  ոստիկանները տիրապետեին օպերատիվ իրավիճակին

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում՝ այդ թվում տարեցների և երեխաների աչքի առաջ:

Թեմայի առնչությամբ shamshyan.com կայքը նոր մանրամասների մասին է գրել.

«Զարմանալի է, որ  այդ միջադեպի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, չեն տիրապետել օպերատիվ իրավիճակին, կարելի է ասել տեղում ոչ միայն դոփել են, այլ նաև աշխատանքում պաղել են, քանի որ ինչպես տեղեկանում ենք սպանվածի ընկերներից, մինչ այդ՝ ամիսներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

Իսկ եթե Կոտայքի քրեական ոստիկանները ու Կոտայքի համայնքային ոստիկանները տիրապետեին օպերատիվ իրավիճակին, ապա կկանխվեր այս սպանությունը, որը ցնցել է ոչ միայն Աբովյան քաղաքը, այլ նաև ամբողջ Հանրապետությունը»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ, օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել է Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու է բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

«Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել են, որ դանակահարության  հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։

Տեղում բժիշկները հայտնել են, որ մյուս վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի քրեական ու համայնքային ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայություն Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետ տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Պապյանի գլխավորությամբ պարզել են, որ Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցի և հիվանդանոցում մահացած Ս․ Զեյնալյանի միչև տեղի է ունեցել վիճաբանություն, որի վերաբերյալ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել:

Ժամը 17։00-ի սահմաններում Ա․ Սոխրաբյանցի ընկեր, Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա  Հայկ Սուքիասյանը, տեսնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ է կանգնած Ս․ Զեյնալյանը իր ընկեր, Աբովյանի բնակիչ 25-ամյա Սլավիկ Թորոսյանի հետ, զանգահարել է Ս․ Սոխրաբյանցին և հայտնել այդ մասին, ինչից հետո նրա մոտ են եկել Ե․ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը, ապա, Բ․ Սոխրաբյանցը քայլելով մոտեցել է Ս․ Զեյնալյանին և Ս Թորոսյանին, սկսել զրուցել նրանց հետ, որի ընթացքում Ա․ Սոխրաբյանցը իր մոտ եղած դանակով թիկունքից մի քանի հարված է հասցրել Ս․ Զեյնալյանին, որից հետո Բ․ Սոխրաբյանցը նույնպես լրացրել է եղբոր գործողությունները և այն ավարտելուց հետո եղբոր հետ դիմել է փախուստի։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն», «առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «խուլիգանություն» հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա․ Սոխրաբյանցը և Բ․ Սոխրաբյանցը հարազատ եղբայրներ են։

Նախաքննությանն շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 10-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ էր ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել էին, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2 քաղաքացի»,- մանրամասնում է կայքը:

 

Տեսանյութեր

Լրահոս