Բաժիններ՝

Բեն Լադենի թիկնապահը հերքել է, որ «թիվ մեկ ահաբեկչին» սպանել են ամերիկացի հատուկջոկատայինները

Gulf News-ի փոխանցմամբ՝ երբեմնի «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի նախկին թիկնապահ Աբդուլլահ Ֆաթթահը հարցազրույց է տվել և պատմել է իր նախկին ղեկավարի մահվան մասին «ճշմարտությունը»:

Իսլամիստի խոսքերով՝ իրեն այդ քայլին գնալ է հարկադրել տարածված, իբրև թե, այն կեղծ տեղեկությունները, որ «Ալ-Քաիդայի» ղեկավարին սպանել են ամերիկյացի հատուկջոկատայինները:

«Եգիպտոսում իսլամական ջիհադ» արմատական կազմակերպության երբեմնի առաջնորդ, ապա բեն Լադենի անձնական թիկնապահ Ֆաթթահի խոսքերով՝ բեն Լադենն ինքնասպանություն է գործել շեհիթի (նահատակ) իր գոտու միջոցով, որից նա չի բաժանվել վերջին 10 տարիներին:

Ֆաթթահն ընդգծել է, որ Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում ամերիկացի հատուկջոկատայինների ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ ինքը չի գտնվել բեն Լադենի տանը և տեղի ունեցածի մասին ականատեսներից իմացել է մայիսի 2-ի առավոտյան. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստել է՝ հայտարարելով, որ բեն Լադենի դիակը հուղարկավորվել է ծովում: Նրա դիակը մասնատված է եղել կտորների:

Ամերիկացիները ցանկացել են նրան ողջ բռնել, սակայն սխալվել են: Նա պայթեցրել է իրեն, որպեսզի չձերբակալվի: Դրանով իսկ նա փորձել է վտանգից հեռու պահել Պարսից ծոցից «Ալ-Քաիդայի» բազմաթիվ հովանավորներին, չմատնի նրանց: Ժամանակին նա Քաաբայի (Մեքքա) առջև երդվել է, որ բոլոր գաղտնիքներն իր հետ կտանի գերեզման»:

Ֆաթթահն իր նախկին ղեկավարի վերջին րոպեները նկարագրել է բացարձակապես հերոսաբար. «Նա իր ընկերների հետ մարտնչել է ամերիկացիների դեմ, կրակել է նրանց ուղղաթիռի վրա, երբ նրանք եկել են: Բայց երբ նա վիրավորվել է ազդրի շրջանում, այդ ժամանակ էլ գործի է գցել ռումբը»:

Հիշեցնենք, որ բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս