ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել շաթդաունը
ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել պատմության մեջ ամենաերկար շաթդաունը, հաղորդել է BBC-ն:
ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել պատմության մեջ կառավարության ամենաերկարատև շաթդաունը դադարեցնելու համար։ Այն տևել է 40 օր, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ կառավարությունը արդեն մեկ ամսից ավելի է մասնակիորեն փակ է, քանի որ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ պետական ծառայությունների ֆինանսավորման հարցում։
Նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, որն ավարտվել էր 2019 թվականի հունվարին։
«Կարծես թե մենք մոտենում ենք շաթդաունի ավարտին։ Դուք դա շատ շուտով կիմանաք», – ավելի վաղ լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սենատի համաձայնագիրը կառավարության շաթդաունի դադարեցման առաջին քայլն է։ Սենատի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա՝ ստորագրվի Թրամփի կողմից, մի գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր։
ԱՄՆ կառավարության շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Այն պայմանավորված էր դեմոկրատների և հանրապետականների միջև «Obamacare» սուբսիդիաների և «Medicaid» ֆինանսավորման վերաբերյալ անհամաձայնություններով։

