Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր 9–րդ կետի կատարումից, հիմա նույնատիպ մոտեցումը մատուցվում է որպես դարակազմիկ որոշում. Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր 9–րդ կետի կատարումից, հիմա նույնատիպ մոտեցումը մատուցվում է որպես դարակազմիկ որոշում. Ռոբերտ Քոչարյանը համեմատում է նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթուղթն ու Վաշինգտոնում նախաստորագրվածը

Այն ժամանակ պետք էր կառչել նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի, Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտի 5–րդ տարելիցի կապակցությամբ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Նա առաջարկեց նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետը, որտեղ խոսվում է անխոչընդոտ ճանապարհի մասին, համեմատել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանօրինակ կետի հետ։ «Նույնն են բովանդակությամբ, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք։ Եվ այն ժամանակ, փոխանակ կառչել այդ կետից, Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Հիմա նույնատիպ մոտեցումը մատուցվում է որպես դարակազմիկ որոշում։ Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում` չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը»։

Տեսանյութեր

Լրահոս