Լուկաս Սելարայանն ավարտում է ելույթներն ազգային հավաքականում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը չի շարունակի ելույթները հավաքականում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Ես շատ շնորհակալ եմ Լուկաս Սելարայանին այն ամենի համար, ինչ նա արել է հավաքականի համար: Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք: Ես գիտեի, որ մինչև իմ հավաքական գալը նա ուզում էր կարիերան ավարտել ազգային թիմում: Ինքս խոսել եմ նրա հետ, բացատրել, որ այժմ թիմի համար դժվար շրջան է։ Եվ նա, ընդունելով այդ փաստը, նախորդ խաղերին միացավ թիմին: Իռլանդիայի դեմ խաղից հետո Սելարայանն ասաց, որ այլևս չի ուզում շարունակել ելույթները հավաքականում»,-ասաց Մելիքյանը:
Լուկաս Սելարայանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին էր միացել 2021 թվականին: Հարձակվողը ընտրանու կազմում անցկացրել է 26 հանդիպում:

