Բաժիններ՝

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել մանկական գինեկոլոգին

Խորհուրդ է տրվում կատարել պլանային այցեր  մանկական գինեկոլոգի մոտ 

  • Վաղ մանկական հասակում (սեռական օրգանների բնածին արատները բացառելու համար)
  • 13-15 տ կատարել պրոֆիլակտիկ զննումներ
  • Առաջին դաշտանը սկսվելիս, որից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ

Ո՞ր գանգատների դեպքում դիմել մանկական գինեկոլոգին:

Եթե առկա է`

  • արտաքին սեռական օրգանների կարմրություն, այտուց, ցավ, քոր, մրմուռ
  • արտադրություն հեշտոցից (տհաճ հոտով, դեղնավուն, դեղնականաչավուն, արյունային, սպիտակ (լոռանման)
  • Ձեռնաշարժություն (օնանիզմ)
  • հաճախակի և ցավոտ միզարձակում
  • սեռական փոքր շրթերի սերտաճում (կպում)
  • հեշտոցում օտար մարմնի կասկած
  • սեռական օրգանների վնասվածք
  • ցավ որովայնի ստորին շրջանում
  • ձվարանի կիստաներ և ուռուցքանման գոյացություններ
  • երկրորդային սեռական հատկանիշների (թևատակերի, ցայլքի մազակալում, կրծքագեղձերի մեծացում) առաջացում մինչև 7տ
  • երկրորդային սեռական հատկանիշների բացակայություն 13 տ
  • դաշտանի բացակայություն 15տ
  • անկանոն դաշտան (դաշտանի ուշացում (45 օր և ավել)/21 օրից կարճ տևող դաշտան)
  • ցավոտ, առատ դաշտան
  • կրծքագեղձերի փոփոխություն (կարմրություն, կրծքի հատվածում մաշկի ջերմության փոփոխություն, կոշտության առաջացում, պտուկից ցանկացած տիպի արտադրության դեպքում:

Շատ կարևոր է երեխային ճիշտ նախապատրաստելը գինեկոլոգի մոտ այցին, բացատրել, որ ամեն ինչ արվում է իր առողջությունը պահպանելու համար և զննումն անցավ է։

Կարդացեք նաև

doctors.am 

Տեսանյութեր

Լրահոս