Որևէ փաստական հանգամանք չի ներկայացվել, որ Ռուբեն Մխիթարյանը որոշակի բռնnւթյանը նմանվող գործողություններից հետո է տեսախցիկների առջև ձեռքերը վերև պարզել. փաստաբան
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը` ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով փաստաբան Ռուբեն Մխիթարյանի դեպքի առնչությամբ պատգամավորների հարցադրմանը նշել է, որ «մենք ունենք փաստական տվյալներ, որ որոշակի բռնությանը նմանվող գործողություններից հետո տեսախցիկների առջև, որպեսզի քողարկի իր գործողությունները նման ձևաչափով ձեռքերը վերև է պարզել (….) իր արարքի իրավական գնահատականի մեջ այդ ամենը արտացոլված է»: Այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Հաշվի առնելով, որ ՔԿ ղեկավարը հրապարակային դիրքորոշում է ներկայացրել հարցի կապակցությամբ` ստիպված ենք հրապարակային պատասխանել:
Այսպես, պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ որևէ նման փաստական հանգամանք չի ներկայացվել, չի քննարկվել և նման որևէ հանգամանքի վերաբերյալ պնդում արարքի իրավական գնահատականի մաս չի կազմել:
Մնացած մանրամասներին այս փուլում չենք կարող անդրադառնալ` նախաքննական գաղտնիքի ռեժիմից ելնելով»,-գրել է նա:

