Իրանը պահպանել է գրեթե ամբողջ հարստացված ուրանը. Գրոսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ըստ գործակալության գնահատումների՝ գրեթե ողջ հարստացված ուրանն Իրանում է մնում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո։ Այս մասին նա ասել է Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Վնասը հսկայական էր, բայց ըստ մեր գնահատումների՝ մինչև 60%, ինչպես նաև 20%, 5% և 2% հարստացված ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, դեռևս այնտեղ է», – ասել է Գրոսին։ Նրա խոսքով՝ «հարստացման նման բարձր աստիճան ունեցող նյութի գոյությունն ինքնին մտահոգություն է առաջացնում»։
Սեպտեմբերին Գրոսին հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ն չի տեսնում ուղղակի նշաններ, որ Իրանը մեծացնում է ուրանի հարստացման մակարդակը, բայց Թեհրանը դա անելու կարողություն ունի։
Լույս հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ-ն կիրառել է GBU-57A/B Massive Ordnance Penetrator հակաբունկերային ռումբեր, առանց որոնց Իսրայելը չէր կարող խոցել ամենախորը ստորգետնյա օբյեկտները, հաղորդել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը: Ռումբերն արձակել է B-2 ռազմավարական ռմբակոծիչը:

