Հնարավորություն է ստեղծվել կազմակերպել Չինաստանից Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումներ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադիր տնօրեն

Հնարավորություն է ստեղծվել կազմակերպել Չինաստանից Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումներ, հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադիր տնօրենը «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ:

«Ռուսական հացահատիկ տեղափոխող 15 երկաթուղային վագոններ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Ադրբեջանից կժամանեն Վրաստան, ապա՝ Հայաստան: Առաջիկա օրերին երկիր կժամանի նաև ղազախական հացահատիկ», – հայտարարել է Մելնիկովը մամուլի հաղորդագրության մեջ:

Մելնիկովը ընդգծել է, որ այժմ հնարավոր է Չինաստանից Հայաստան կոնտեյներային գնացքներ կազմակերպել:

Նրա խոսքով՝ Նոր երկաթուղային երթուղու գործարկումը կնվազեցնի Վերին Լարսի գերբեռնվածությունը և բեռների առաքման արժեքը, հատկապես՝ Սև ծովի ծովային հատվածով, որը ամենաթանկն է: Երթուղին կարևոր կլինի ինչպես Հայաստան մեծ քանակությամբ հացահատիկ տեղափոխող ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների, այդ թվում՝ նավթամթերք ներմուծող ընկերությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս