Մեր մզկիթներում կրկին ազան է հնչում. Փաշազադեն Հռոմի պապին պատմել Է Ադրբեջանի «հաղթանակի» մասին
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ զրույցում պատմել է Ադրբեջանի «հաղթանակի» մասին:
«44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը ցուցաբերեց այնպիսի հերոսական քաջություն, որ այսօր ամբողջ աշխարհը ցանկանում է դասեր քաղել այս փորձից։ Մենք պարտական ենք մեր նահատակներին և վետերաններին և երբեք չպետք է մոռանանք նրանց։ Ազանը կրկին լսվում է մեր մզկիթներում»,-ընդգծել է Փաշազադեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Վատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ:

