Վեհափառ Հայրապետի եղբորորդուն նույնպես կալանավորեցին

Դատարանը դատավոր Արման Բաբախանյանի նախագահությամբ որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել Գարեգին Երկրորդի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին. հայտնում են Քննչական կոմիտեից։ Նշենք, որ ժամեր առաջ էլ կալանավորվել էր Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը։

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2-ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Մինչդեռ փաստաբանական խումբը հրապարակել էր տեսանյութ՝ պնդումով, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների վերաբերյալ սուտ մատնության հիմքով է մեկնարկել գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս