Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անգամ չի էլ մտածում հաջորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
ԱՄՆ նախագահն այս և այլ հարցերի մասին խոսել է CBS News-ին տված հարցազրույցում։Լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել ու առաջադրել թեկնածությունը 2028 թվականի նախագահական ընտրություններին՝ Թրամփն ասել է․ «Ես անգամ չեմ էլ մտածում այդ մասին։ Սակայն ասեմ ձեզ՝ շատերն են ցանկանում, որ ես առաջադրվեմ։ Այդուհանդերձ, մեր (խմբ․- հանրապետականների) ու դեմոկրատների միջև տարբերությունն այն է, որ մենք շատ ուժեղ թեկնածուներ ունենք։
Չեմ ցանկանում անուններ ասել, քանի որ դա տեղի չէ, դեռ շատ վաղ է»։ Հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածության վերաբերյալ՝ Թրամփը պատասխանել է․ «Ինձ իսկապես դուր է գալիս Ջեյ Դի Վենսը։ Ինձ նաև դուր է գալիս Մարկո Ռուբիոն։ Մենք անհավանական թեկնածուներ ունենք»։

