Բաժիններ՝

Երևանում «Մարիոթ» հյուրանոցի խոհարարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

Վերջինը տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատվել է և վերակենդանացման բաժանմունքում է, ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

Պարզվել է, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից և ըստ օպերատիվ ալ տեղեկությունների՝ նա աշխատում է նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս