ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարցերի շուրջ՝ առաջնորդների հանդիպումից առաջ
Մալայզիայում երկօրյա բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է մշակել առևտրային անհամաձայնությունների լուծման շրջանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հաջորդ շաբաթ կայանալիք անձնական հանդիպման ժամանակ քննարկելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին՝ Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ «Մենք հենց նոր ավարտեցինք երկօրյա բանակցությունները և հիմք դրեցինք երկու առաջնորդների միջև հինգշաբթի օրը Հարավային Կորեայում կայանալիք քննարկումների համար», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ երկու կողմերը կարողացել են համաձայնության գալ Պեկինի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ ձվի և սոյայի գնումների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար չինական հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության հետաձգման վերաբերյալ։

