Բաժիններ՝

Երևանում վերակառուցվող շենքի վրայից երկաթե ամրաններով պաշտպանիչ ցանցը քամու հետևանքով ընկել է կայանված ավտոմեքենաների վրա

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում քամու հետևանքով Արամի 54 շենքին շինարարական երկաթյա ձողերով հավաքված ցանցը պոկվել ու ընկել է, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտբար տուժածներ չկան: Վնասվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Վանիկ Վ.-ին պատկանող, կայանված «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Հայկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
ժարվել են ծառայությունից:

Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան վարչությունների աշխատակիցները, որպեսզի ցանցը հեռացնեն նշված վայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս