Կոտայքում բախվել են «Mitsubishi»-ն ու «Mercedes»-ը. վերջինը հայտնվել է ձորում

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Մ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորում:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Տեսանյութեր

Լրահոս