Աննախադեպ կարկուտ՝ Ագարակում
Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը չի հիշում, որ Ագարակում երբևիցե կես ժամ կարկուտ տեղացախ լինի: Կիրակի օրը՝ մայիսի 26-ի երեկոյան կարկտահարավել է Ագարակ քաղաքը, ինչի արդյունքում մեծ վնաս է հասցվել տնտեսությանը:
Մասնավորապես՝ վնասվել են պտղատու ծառերը՝ փչացել է թզի, նռան բերքը: Նշենք, որ ագարակցիները հիմնականում բերքի վաճառքից են եկամուտ ստանում ու հիմա չգիտեն իրենց ով է աջակցելու:
Գետնին կարկուտի հաստությունը կազմում է 20 սմ: Նախ մանր հատիկներով է տեղացել, հետո մեծ հատիկներով, ինչը խուճապ է առաջացրել:
Ի դեպ, Հայաստանի հարավում հակակարկտային կայաններ տեղադրված չեն: