Բաժիններ՝

Սուրբ Պետրոսի հրապարակում սկսվել է Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում բազմահազար հավատացյալներ են հավաքված՝ հետևելու պատմական իրադարձությանը՝ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը:

Ամենայն Հայոց և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները չեն մեկնել Վատիկան՝ մասնակցելու հայազգի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը: Սուրբ Աթոռը հաղորդում է, որ Էջմիածինը միջոցառմանը ներկայացնում է Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, իսկ Անթիլիասից Վատիկան է մեկնել Մեսրոպ Եպիսկոպոս Սարգսյանը: Արարողությանը ներկա է Փաշինյանը: Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս