
Ակցիա Երևանում. Մեծ Հայրենականի զինվորների հուշահամալիրի տարածքը մաքրվել է

Հայրենական մեծ պատերազմի զինվորների հուղարկավորության հուշահամալիրի տարածքում՝ Թոխմախի գերեզմանատանը, շաբաթօրյակ է անցկացվել։ Ակցիան կազմակերպել է Երևանում Մոսկվայի տունը։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից:
Մասնակցել են ինչպես կենտրոնի աշխատակիցները, այնպես էլ «Բարեկամության զարգացման հայ-ռուսական կենտրոն» ՀԿ-ի, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողական խորհրդի և «Էրա» միավորման ներկայացուցիչները:
Շաբաթօրյակի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել խորհրդային զինվորների հուշարձանին և շիրիմներին:
Երևանի Մոսկվայի տունը զբաղվում է նաև տարածքի բարեկարգմամբ. վերջերս Մոսկվայի կառավարության աջակցությամբ վերանորոգվեց հուշահամալիր տանող ճանապարհը։
«Մենք պետք է ոչ միայն պահպանենք և սերունդներին փոխանցենք Հայրենական մեծ պատերազմի պատմությունը, այլև ամեն ինչ անենք հուշարձանները պահպանելու համար, որոնք հիշեցնում են մեզ այն սարսափելի տարիներն ու հաղթանակը մոտեցնող մարդկանց հերոսությունները»,– ասել է Երևանի Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը՝ ընդգծելով, որ հերոսներին պետք է հիշել և մեծարել ոչ միայն խոսքով, այլև կոնկրետ գործերով:
Թոխմախի գերեզմանատան եղբայրական գերեզմանում 520 խորհրդային զինվորներ են հանգչում։ Տարբեր ազգությունների զինվորներն ու սպաները, որոնք վիրավորվել են պատերազմի ժամանակ, մահացել են Երևանի հիվանդանոցներում և հավերժական խաղաղություն գտել հայոց հողում։