
ՆԱՏՕ-ն փորձում է հետխորհրդային տարածքում ամրապնդվել ռազմական օգնության քողի ներքո. ԱԴԾ

ՆԱՏՕ-ի ընդլայնումը փաստացի շարունակվում է հետխորհրդային տարածքում՝ բանակների արդիականացմանը օժանդակելու քողի ներքո։ Այս մասին Սամարղանդում ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«ՆԱՏՕ-ի ընդլայնման ընթացքը, որի անմիջական հետևանքը դարձավ ուկրաինական ճգնաժամը, սառեցված չէ։
Այն շարունակվում է հետխորհրդային մյուս պետությունների նկատմամբ՝ բանակի և ռազմական ենթակառուցվածքների արդիականացման, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների տեխնիկապես հագեցման, մասնագետների պատրաստման հետ կապված օգնության տարբեր նախագծերի քողի ներքո», – նշել է գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների անվտանգությանը և կայունությանը սպառնացող վտանգները համալիր բնույթ ունեն և նպատակաուղղված սնուցվում են դրսից։