
Ալիևն ու Բայրամովը կարևորել են TRIPP նախագծի իրականացումը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումների ընթացքում

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները ստեղծել են խաղաղության օրակարգի առաջխաղացման պայմաններ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը նշել է TRIPP նախագծի կարևորությունը, որին «Հայաստանը պարտավորվել է Վաշինգտոնում՝ ընդգծելով դրա կենսական դերը տարածաշրջանային համագործակցության մեջ և դրա օգուտներն ամբողջ տարածաշրջանի համար»։
Վալտոնենը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները կդադարեցնեն իրենց գործունեությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։
Էլինա Վալտոնենը հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բայրամովը բարձր է գնահատել Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին և համատեղ հռչակագրի ստորագրումը: Նրանք ընդգծել են խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հաջորդ քայլերը և «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների լուծման անհրաժեշտությունը Հայաստանի Սահմանադրությունում»:
Նշվել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար:
Կողմերը բարձր են գնահատել սեպտեմբերի 1-ից ԵԱՀԿ ինստիտուտների գործունեությունը կասեցնելու որոշումը։