«Այլևս ավտորիտար իրականության մեջ ենք ապրում… Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ». Շահէ Ծ. վրդ. Անանեան

Շահէ Ծ. վրդ. Անանեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստալինյան բռնատիրության սցենարը թևակոխում է իր վերջին արարը:

Այսօրվա իրադարձությունները Արագածոտնի թեմում, քահանայից դասի և առաջնորդի բռնի անհետացման երևույթները, իրավապաշտպանների ահազանգերն ու մասնագիտական գնահատականները խոսում են այն մասին, որ մենք այլևս ավտորիտար իրականության մեջ ենք ապրում:

Այդպիսի հասարակություններում մարմինն սպանելուց բացի ճիգ ու ջանք չեն խնայում հոգին սպանելու:

Եվ ուրեմն ամեն բան պետք է անել, որ հոգին չմարի: Պետք է հոգևոր գիտակցությամբ ու աներեր հավատով ամուր կանգնել մեր հոգիները պաշտպանող խրամատներում:

Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ: Լռելն ու լուռ հետևելը կարող են սպանել մեր հոգիները…»:

Տեսանյութեր

Լրահոս