
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմը 5 լավագույնների շարքում է:
Կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել է 36 թիմ:
Հայաստանի կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:
Տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել է 40 թիմ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:
Կանանց առաջնությունում հաղթող է դարձել Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինայի հավաքականը։