Բաժիններ՝

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

2025 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 229 124 զբոսաշրջիկ. տեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 236 561 է եղել։

«2025 թ․ հունվար–սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%)»,– ասված է հաղորդագրության մեջ:

Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ`այս տարվա սեպտեմբերին Հայաստան ավելի շատ այցել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։

Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 734 247 զբոսաշրջիկ, ինչը 13 002–ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից (2024 թվականի 9 ամսվա տվյալներով` Հայաստան էր այցելել 1 721 245 զբոսաշրջիկ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031