
ԱՄՆ Սենատը հաստատել է 2026 թ. պաշտպանական բյուջեի օրինագիծը՝ գրեթե 925 միլիարդ դոլարի չափով

ԱՄՆ Սենատն ընդունել է 2026 թվականի պաշտպանական քաղաքականության վերաբերյալ օրինագիծը, մինչ երկրում շարունակվում է շաթդաունը (կառավարության աշխատանքի մասնակի դադարեցում):
Այս մասին հաղորդում է The Hill-ը։Կոնգրեսի վերին պալատը 70 «կողմ», 20 «դեմ» ձայներով հաստատել է օրինագիծը, համաձայն որի 2026 ֆինանսական տարում ԱՄՆ զինված ուժերին կհատկացվի 924,7 միլիարդ դոլար։
Սեպտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագծի իր տարբերակը։ Այժմ Կոնգրեսի երկու պալատների զինված ուժերի հանձնաժողովների ղեկավարները կսկսեն աշխատել մինչև տարեվերջ փոխզիջումային օրինագիծը համաձայնեցնելու վրա։