Հայաստանի դրոշն ու Հեյդար Ալիևի հուշարձանը Թբիլիսիում դարձել են հարևաններ. Eurasianet

Eurasianet-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի զբոսայգիներից մեկում տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ: Հեյդար Ալիևի հուշարձանի (կիսանդրիի) հարևանությամբ կանգնեցվել է Հայաստանի դրոշը:

Դա տեղի է ունեցել ընդհուպ մինչև մայիսի 10-ը, երբ Ադրբեջանում նշում են Ծաղիկների տոնը՝ նվիրված հանգուցյալ նախագահի (Հեյդար Ալիևի) ծննդյան օրվան: Տոնի օրը Հայաստանի դրոշն ահետացել է, սակայն հայտնվել է մեկ օր անց:

Տվյալ վայրում Հայաստանի դրոշի հայտնվելու ու անհետանալու կոնկրետ պատճառներն անհայտ են: Աղբյուրները հայտնում եմ, որ Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ հայկական դրոշի հայտնվելը զայրացրել է Ադրբեջանի դեսպանին:

Նշվում է, որ Հեյդար Ալիևի հուշարձանի հարևանությամբ, Հայաստանի դրոշից բացի, ծածանվել են նաև Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի դրոշները:

Տեսանյութեր

Լրահոս