Բաժիններ՝

Միջադեպ՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում․ կա տուժած

Հոկտեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գործող Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տարածքում խուլիգանություն է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի։

Քոլեջ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու ճշտվել է, որ ժամը 17:35-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ նշված քոլեջի մուտքի դիմացի հատվածում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներից մեկին։

Մինչ ոստիկանները պարզում էին ծեծի ենթարկվածի ինքնությունը, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված քոլեջի մոտից «ԳՈւՎ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ նա Երևանի բնակիչ 18-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ ինքը նշված քոլեջի աստիճանների վրա վայր է ընկել, սակայն Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Անդրանիկ Ա.-ի ասածն իրականությանը չի համապատասխանում. նրան ծեծի են ենթարկել մի խումբ անձինք։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի ոստիկանությումում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս