
Լուկաշենկոն կոչ է արել բելառուս պաշտոնյաներին քիչ խոսել

Մինսկի մարզի Սոլիգորսկի թռչնաբուծական ֆերմա այցելության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել մարզի ղեկավարությանը և, առհասարակ, բոլոր պաշտոնյաներին ավելի քիչ խոսել և ավելի շատ գործել։ Նրա խոսքերը մեջբերում է БелТА լրատվական գործակալությունը։
«Մենք պետք է ավելի քիչ խոսենք և ավելի շատ գործենք։ Սա իմ հրապարակային խորհուրդն է ձեզ»,- ասել է պետության ղեկավարը։
Գործակալության տվյալներով՝ Լուկաշենկոն նախ հետաքրքրվել է ձմեռային մշակաբույսերի ցանքի ավարտի մասին։ Մարզի նահանգապետ Ալեքսեյ Կուշնարենկոն Բելառուսի նախագահին զեկուցել է, որ զանգվածային ցանքսը շուտով կավարտվի։