
Տուսկը մեղադրել է Ռուսաստանին սադրանքների մեջ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը գրեթե ամեն օր սադրանքներ է իրականացնում Բալթիկ ծովում: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Մեր տարածաշրջանում, այսինքն՝ Բալթիկ ծովում, ամեն շաբաթ, գրեթե ամեն օր նոր միջադեպեր են տեղի ունենում»,- նշել է Տուսկը։
Նրա խոսքով՝ վերջին միջադեպը տեղի է ունեցել Շեցինի նավահանգստի մոտ։