
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի գիշերը, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո ,հոկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3- 6մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։