Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որնց տակ հստակ անուն ազգանուններ կան. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Արդեն հինգ տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն մեր հաղթանակների ու հերոսությունների հիշողությունն էր կրում։ Բայց

Օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու մասին», շեշտում «հանրային համերաշխության» թեման, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակությունը հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը։

Սա պարզապես վարչական անպատասխանատվություն չէ․ սա նրանց իրական դեմքն ու էությունն է։ Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սուգի ու կորստի ամիս։ Նրանք քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթող մարդուն վերածեցին բթացած մանկուրտի՝ զրկելով ժողովրդին ինքնավստահությունից, հաղթական հիշողությունից ու ապագայի նկատմամբ հավատից։

Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որնց տակ հստակ անուն ազգանուններ կան։

Հ.գ. Ոչ մի կասկած չունեմ, որ դրանցից ոչ ոք Եռաբլուր չի գնալու»:

Տեսանյութեր

Լրահոս