Բաժիններ՝

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոր Հաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ և դրանք տեղադրելով` իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։

Օպերատիվ տվյալն իրացվեց սեպտեմբերի 19-ին: Ժամը 13.30-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Օպել»-ով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի մեկ և 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի վեց փաթեթ։

Նա հայտնեց, որ կրիստալի վեց փաթեթները ձեռք է բերել «Տելեգրամյան» կայքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ և սպիտակ կպչուն ժապավեններով, ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ և այլն։

42-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս