
Ալիևը՝ Թրամփին. «Դուք հրաշք եք գործել, պարոն նախագահ։ Շնորհակալություն»

Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, սոցցանցերում հրապարակել է Նյու Յորքում Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև «ոտքի վրա» տեղի ունեցած զրույցի տեսանյութը։
ԱՄՆ նախագահը հարցրել է, թե որքան է տևել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչին Իլհամ Ալիևը պատասխանել է՝ «ավելի քան 30 տարի»։
«Դուք հրաշք եք գործել, պարոն նախագահ։ Շնորհակալություն», – նշել է Ալիևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի հետ նախկինում ձեռք բերված համաձայնություններին։