
Իսրայելը կարագացնի Պաղեստինի հողերի բռնի միացումը

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան սեպտեմբերի 21-ին հայտարարեցին Պաղեստինի պետության ճանաչման մասին: Ֆրանսիան և մի քանի այլ երկրներ, ինչպես սպասվում է, այսօր կհայտարարեն Պաղեստինի ճանաչման մասին: Սակայն ավելի խոսուն է Իսրայելի արձագանքը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Ես հստակ ուղերձ ունեմ այն առաջնորդներին, ովքեր հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո ճանաչում են Պաղեստինի պետությունը. դուք հսկայական պարգև եք տալիս ահաբեկչությանը։ Եվ ես ունեմ ձեզ համար մեկ այլ ուղերձ. դա տեղի չի ունենա։ Հորդանան գետից արևմուտք Պաղեստինի պետություն չի լինելու»։
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետ Պաղեստինը կստանա իր վերջին գործողությունների արձագանքը: «Սպասեք դրան»,- եզրափակել է նա: