Բաժիններ՝

Հայաստանը ներկայացնող Ակոպովա-Ռախմանին զույգը կմասնակցի օլիմպիական խաղերին

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը կմասնակցի 2026 թվականին Միլանում կայանալիք օլիմպիական խաղերին։

ISU կանոնների համաձայն՝ օլիմպիական խաղերի ընտրական փուլն անցնում են որակավորման մրցումներում առաջին երեք տեղերը զբաղեցրած զույգերը:

Ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը 186,84 միավոր է վաստակել և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

Առաջին տեղում Չինաստանը ներկայացնող Ծյասյուան Չժան–Իհան Հուան զույգն է (191,52), երրորդ տեղում ՝ Ճապոնիան ներկայացնող Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին (178,66):

Հիշեցնենք` Ակոպովան և Ռախմանինը այս տարվա գարնանը փոխել էին մարզական քաղաքացիությունը՝ Ռուսաստանից անցնելով Հայաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս