Ո՞վ է ռիսկ անելու Ձեզ զսպել. բոլոր ՔՊ-ականների սենյակում Ձեր նկարն է կախված. հարց՝ Փաշինյանին

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե ո՞վ է նրան զսպելու, հաշվի առնելով, որ բոլոր ՔՊ-ականների սենյակներում կախված է նրա նկարը։

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Նախ, ուզում եմ արձանագրենք, որ այս համաժողովում առաջին անգամ մենք ունենք կարգավորում՝ վարչության անդամի բոլոր թեկնածուները՝ առանց բացառության, միևնույն ժամանակ նաև վարչության նախագահի թեկնածուներ են։ Նման բան դուք որևէ կուսակցությունում չեք տեսել։ Երբ գա լուսանկարի փոխվելու ժամանակը, կփոխվի, լուսանկարը հեշտ փոխելի բան է, եթե դրա անհրաժեշտությունը կա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս