Բաժիններ՝

Վենեսուելայի զինված ուժերը զորավարժություններ են սկսել Կարիբյան ծովում

Վենեսուելայի զինված ուժերն սկսել են «Կարիբյան ինքնիշխանություն 200» զորավարժությունները: Վենեսուելայի տարածքային ջրերում՝  Օրչիլա կղզու մոտ սկսված զորավարժությունները, ըստ պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի, ամրապնդելու են երկրի պաշտպանունակությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Լոպեսը նշել է, որ եռօրյա համալիր զորավարժություններին կմասնակցեն Վենեսուելայի զինված ուժերի բոլոր տեսակները: 

Զորավարժությունները տեղի են ունենում Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայման ֆոնին, երբ, ըստ Մադուրոյի հայտարարության, Վենեսուելան ենթարկվում է ԱՄՆ ներխուժման՝ վերջին 100 տարվա ընթացքում ամենալուրջ սպառնալիքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս