Բաժիններ՝

Երկիր մոլորակին հսկայական աստերոիդ է մոտենում

2025 FA22 աստերոիդը սեպտեմբերի 18-ին կանցնի Երկրի կողքով: Երկնային մարմինների միջև հեռավորությունը փոքր-ինչ կգերազանցի լուսնային ուղեծրի տրամագիծը։ Այս մասին հայտնել են Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։

«2025 թվականին սա, հավանաբար, ամենամեծ աստերոիդն է (առնվազն ամենամեծերից մեկը)»,- ասվում է հրատարակության մեջ։

Մոլորակին մոտեցող աստերոիդի տրամագիծը 166 մետր է, իսկ երկարությունը՝ 290 մետր։ Նրա զանգվածը մոտավորապես հազար անգամ մեծ է Չելյաբինսկի երկնաքարից։ Երկրի և 2025 FA22-ի բախման հավանականությունը գնահատվում է մոտավորապես 0,01 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս