Մեղրիում մեղուներն անհասկանալի վարքագիծ ունեն․ վարակի կասկած կա

Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը մի շարք ահազանգեր է ստացել համայնքի մեղվապահներից մեղուների անհասկանալի վարքագծի մասին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նախնական տվյալներով ՝ մեղուների վարքագծի պատճառը մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակն է։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար»,- հայտնում են համայնքապետարանից։

Միաժամանակ կոչ են անում համայնքի բնակիչներին խուճապի չմատնվել, խնդրի լուծման ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930