
24 ժամվա ընթացքում բեռնատարի հարվածից գեղասահքի երկրորդ աստղն է մահանում

Ավստրիացի գեղասահորդուհի Ջուլիա Մարի Գայզերը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հաղորդում է Rai News-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել հեծանվային զբոսանքի ժամանակ։ Մարզիկը խաչմերուկում վրաերթի է ենթարկվել բեռնատարի կողմից։ Վթարի պահին բեռնատարի վարորդը սթափ է եղել։ Իշխանություններն արդեն սկսել են միջադեպի հետաքննությունը։ Բրեսանոնեի քաղաքապետը, որտեղից է Գայզերը, ցավակցություն է հայտնել մարզիկի հարազատներին։
2025 թվականի սեպտեմբերի 15-ին բեռնատարը մահացու վրաերթի էր ենթարկել գեղասահքի իտալացի երիտասարդ աստղ Մաթիլդա Ֆերարիին։