
Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: