Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր է դադարեցնել 90 օրում. ինչ պայման է առաջարկում ԱՄՆ-ն

Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր է ավարտել երկու-երեք ամսվա ընթացքում, եթե Եվրոպան երկրորդական մաքսատուրքեր սահմանի ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Reuters-ին տված հարցազրույցում։

«Երաշխավորում եմ, որ եթե Եվրոպան երկրորդական մաքսատուրքեր սահմանի ռուսական նավթի գնորդների նկատմամբ, հակամարտությունը կավարտվի 60 կամ 90 օրվա ընթացքում»,- ասել է Բեսենթը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է համագործակցել Եվրոպայի հետ՝ ռուսական ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու համար։

Տեսանյութեր

Լրահոս