
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին, որում մանրամասն կներկայացվի, թե «ինչ է կատարվում իսպանական ֆուտբոլում՝ մրցավարության առումով»։ Այս մասին հայտնել է «սերուցքայինների» ակումբային հեռուստաալիքը։
Real Madrid TV-ն իր հայտարարության մեջ նշել է, որ ՖԻՖԱ-ին ուղղված զեկույցում կանդրադառնան իսպանական ֆուտբոլում մրցավարության հետ կապված միջադեպերին, որոնք տեղի են ունեցել թե՛ անցյալում, թե՛ այս մրցաշրջանում։
Բողոքի նախապատրաստման մասին տեղեկությունը հայտարարվեց Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած հաղթանակից հետո (2:1)։