Բաժիններ՝

Մեծավանցիները փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհը. պահանջում են ասֆալտապատ ճանապարհ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծավանցիները ի նշան բողոքի փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում են, որպեսզի Կառավարությունը վերջապես պատասխան տա, թե երբ իրենք էլ կունենան ասֆալտապատ և ապահով ճանապարհ գյուղ հասնելու համար։

«Արդեն մեր թվով 3-րդ, 4-րդ ակցիան է՝ հանուն ճանապարհների, սակայն նախորդները այդպես էլ արդյունք չտվեցին և բոլոր խոստումները սին դուրս եկան։ Հիմա ունենք նոր մարզպետ՝ Արեն Մկրտչյանը, ով վստահ ենք, որ եթե ցանկանա, ապա այս խնդրին լուծում կտա և գյուղացու դարդին դարման կլինի։ Ինչքան կարող ենք խաբված մնալ։ Վերջապես մենք էլ այս երկրի հարկատու ենք ու ուզում ենք, որ մեր հարկերը ուղղեն մեր ճանապարհները բարեկարգելու վրա։ Ամեն անգամ այս ճանապարհով գնալիս մեքենաները վնասվում են և ստիպված ենք լինում մի կլորիկ գումար տալ արհեստավորին, որ կարգի բերի մեքենան։ Վերջապես մեր համբերության բաժակն էլ է լցվել արդեն»,– ասել են ակցիայի մասնակիցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս